ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19.1 · (գլուխը լրաց. 28.10.10 ՀՕ-135-Ն)
Հոդված 117.3. Վերաքննիչ բողոք բերելու կարգը
Հոդված 117.3. Վերաքննիչ բողոք բերելու կարգը
1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը ուղարկվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատշաճ ձևով ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։
2. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իսկ դրա անհնարինության դեպքում սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան։
(117.3-րդ հոդվածը լրաց. 28.10.10 ՀՕ-135-Ն)