ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 24 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 141. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքը
Հոդված 141. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքը
1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով։
2. Վերադաս դատարանը նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը կամ մերժում բողոքը:
(141-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.10.10 ՀՕ-135-Ն)