ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 109. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի դատական ակտը
Հոդված 109. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի դատական ակտը
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է միջանկյալ դատական ակտ:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին միջանկյալ դատական ակտը կարող է կայացվել գործի քննության ցանկացած փուլում:
3. Արագացված դատաքննություն կիրառելու միջանկյալ դատական ակտի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները: