ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 27 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 156. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը
Հոդված 156. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը
1. Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մասով, որով`
1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի դրույթներին.
2) վարչական ակտն առերևույթ առ ոչինչ է կամ ուժի մեջ չէ:
2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին միջանկյալ դատական ակտ կայացնելու համար: Մերժման մասին միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:
(156-րդ հոդվածը փոփ. 28.10.10 ՀՕ-135-Ն)