ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՎԵՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը փոփ. 28.10.10 ՀՕ-135-Ն)
Հոդված 119. Գործի նոր վարույթ հարուցելը
Հոդված 119. Գործի նոր վարույթ հարուցելը
1. Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։
2. (մասն ուժը կորցրել է 28.10.10 ՀՕ-135-Ն)
3. Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին:
(119-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.10.10 ՀՕ-135-Ն)