ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 118.6. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը
Հոդված 118.6. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը, կամ
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:
3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:
(118.6-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-99-Ն)