Հոդված 9. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը
Հոդված 9. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը
1. Գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր առաջին անգամ ըստ էության քննվում են կոլեգիալ:
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, բացառությամբ այն միջանկյալ դատական ակտերի, որոնք կայացվել են կոլեգիալ` 5 դատավորի կազմով: Նման բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ` 5 դատավորի կազմով:
3. Վճռաբեկ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով: Վերաքննիչ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ընդդատության կանոններին համապատասխան, վարչական դատարանը քննում է միանձնյա:
3.1. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
4. Գործերի միանձնյա և կոլեգիալ կազմով քննության ժամանակ որոշումներ ընդունելու և հատուկ կարծիք ներկայացնելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.04.09 ՀՕ-99-Ն)