Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-26-ից մինչև 2012-10-13։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Հոդված 21. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

գործել է մինչև 2012-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման կամ հաստատման ենթակա չէ:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տրվում է նրա` ի պաշտոնե ներկայացուցչի ստորագրությամբ և մարմնի կնիքով։

3. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և իր կամ համապատասխան մարմնի կնիքով։

4. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:

5. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։