Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 10. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհամարվող անձինք
Հոդված 10. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհամարվող անձինք
(վերնագիրը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝
ա) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.
դ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:
(10-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)