Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 13. Երեխայի ծննդյան միանվագ օգնության տրամադրման կարգը

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Երեխայի ծննդյան միանվագ օգնության տրամադրման կարգը

1. Երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

2. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

3. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։