Հոդված 24.1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը
Հոդված 24.1 . Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը
Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետևյալ անդամները.
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրին և նրա ծնողները` ցմահ.
2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում` մինչև 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.
3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:
(24.1-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)