Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 19. Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը

Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

բ) դիմողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային մարմին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

գ) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.

ե) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, խմբ. 27.11.08 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։