Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 19. Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը

Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

բ) դիմողի կողմից նախորդ հաշվառումից 12 ամիս անց տարածքային մարմին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

գ) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում.

ե) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում` համապատասխան հիմք(եր)ի հայտնաբերման հաջորդ ամսից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։