Հոդված 2
Հոդված 2
Գազի գինը Հայաստանի Հանրապետության համար սույն Համաձայնագրի ժամանակավոր կիրառման ամսաթվից սկսած մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար սահմանվում է հետևյալ բանաձևով.
P= P0
,
1-T
որտեղ`
P - Հայաստանի Հանրապետության համար գազի գին,
P0 - գազի բազային գին,
T - հարյուրի բաժանած արտահանման մաքսային տուրքի մեծություն (չափ)՝ սահմանված Հայաստանի Հանրապետության համար գազի գնի որոշման պահին Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով 2013թ. դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի 5-րդ Հոդված դրույթները։
Սույն Համաձայնագրի ժամանակավոր կիրառման և/կամ գործողության ժամանակաշրջանում Т ցուցանիշի փոփոխության դեպքում՝ գազի գինը Հայաստանի Հանրապետության համար ենթակա է համապատասխան վերահաշվարկման այդ փոփոխության ամսաթվից սկսած։
Գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2014թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ժամանակաշրջանում որոշվում է նախորդ կարգավորման ժամանակաշրջանում գործող՝ Հայաստանի Հանրապետության համար գազի գնի ինդեքսավորմամբ։ Ինդեքսի մեծությունը որոշվում է յուրաքանչյուր կարգավորման ժամանակաշրջանի սկզբում, որպես Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում գազի գնի փոփոխության միջին կշռութային արժեք՝ այդ ցուցանիշի կշռով, որը հավասար է 0,65 և այդ ցուցանիշի սղաճի մեծությամբ, որը հավասար է 0,35։ Ընդ որում սղաճի մեծությունը ընդունում է մեկից տարբեր արժեք միայն յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից սույն համաձայնագրի գործողության կարգավորման ժամանակաշրջանի համար։
Հայաստանի Հանրապետության համար գազի գնի հաշվարկի նպատակով 2014թ. հունվարի 1-ի դրությամբ գազի գնի փոփոխությունը Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում ընդունվում է միավորին հավասար։
Սույն հոդվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության համար գազի գնի հաշվարկի կարգը գործում է 2013թ. դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթին համապատասխան։
Գազի գինը Հայաստանի Հանրապետության համար, հաշվարկված սույն հոդվածին համապատասխան, Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերում ամրագրվում է ԱՄՆ դոլարով 1 հազար խոր. մետր գազի համար՝ բազային 7900կկալ ամենացածր ջերմատվության 1 խոր. մետր գազի համար և վերահաշվարկվում է գազի փաստացի ջերմատվության համար։ Գազի փաստացի ջերմատվության նշված վերահաշվարկը չի կատարվում սույն Համաձայնագրի ժամանակավոր կիրառման մեկնարկի ամսաթվից սկսած մինչև 2016թ.–ի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանի համար։