Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։

Եթե 6 ամիսների ընթացքում նման եղանակով վեճը չի լուծվում բանակցությունների մեկնարկի ամսաթվից, ապա ցանկացած Կողմի պահանջով վեճը փոխանցվում է միջնորդ դատարանի քննարկմանը։

Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար, ինչի համար յուրաքանչյուր Կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկական անդամի՝ սույն հոդվածի նախորդ պարբերությունում նշված միջնորդ դատարանի վարույթի մասին պահանջի ստացման ամսաթվից 2 ամսվա ընթացքում։ Այնուհետև, դատարանի այդ երկու անդամները իրենց նշանակման ամսաթվից մեկ ամսվա ընթացքում ընտրում են երրորդ պետության քաղաքացու, որը երկու Կողմերի համաձայնությամբ նշանակվում է միջնորդ դատարանի նախագահ։

Եթե սույն հոդվածի երրորդ պարբերությունում նշված ժամկետում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության պարագայում ցանկացած Կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահին՝ այդ նշանակումները իրականացնելու խնդրանքով։ Եթե Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Կողմերից մեկի պետության քաղաքացին կամ ուրիշ այլ պատճառներով չի կարող կատարել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը առաջարկվում է Միջազգային դատարանի նախագահի տեղակալին։ Եթե Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահի տեղակալը նույնպես հանդիսանում է Կողմերից մեկի պետության քաղաքացին կամ ուրիշ այլ պատճառներով չի կարող կատարել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը առաջարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի ավագության առումով նրան հաջորդող անդամին, որը չի հանդիսանում Կողմերից ոչ մեկի պետության քաղաքացին։

Միջնորդ դատարանը իր որոշումը ընդունում է ձայների մեծամասնությամբ։ Այդ որոշումը հանդիսանում է վերջնական և պարտադիր Կողմերի համար։

Յուրաքանչյուր Կողմ կրում է միջնորդ դատարանում իր կողմից նշանակված անդամի գործունեության և միջնորդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը։ Միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված, ինչպես նաև այլ ծախսերը Կողմերը կրում են հավասար մասնաբաժնով։ Սակայն, միջնորդ դատարանը իր որոշման մեջ կարող է նախատեսել, որ Կողմերից որևէ մեկը կրելու է ծախսերի մեծ մասնաբաժինը, և այդպիսի որոշումը պարտադիր կլինի երկու Կողմերի համար։

Միջնորդ դատարանը ինքնուրույն է սահմանում իր աշխատանքի կարգը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։