Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

«գազ» - գազաձև ածխաջրածինների և այլ գազերի վառելիքային խառնուրդ՝ բաղկացած հիմնականում մեթանից, որը գազափոխադրման համակարգերով փոխադրվում է սեղմված գազային վիճակում,

«ներքին կարիքներ» - գազի ծավալներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տարածքում սպառման համար, ներառյալ գազի սեփական կարիքները և փոխադրման ընթացքում նրա տեխնոլոգիական կորուստները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գազի անհրաժեշտ ծավալի ստեղծումը գազի ստորգետնյա պահեստարաններում,

«գազի գինը Հայաստանի Հանրապետության համար» - Հայաստանի Հանրապետության ներքին կարիքները բավարարելու նպատակով առաքված գազի գինը՝ ձևավորված Հայաստանի Հանրապետության հետ Վրաստանի սահմանին սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան,

«գազի բազային գինը» - Հայաստանի Հանրապետության համար գազի գինը՝ հավասար 189 ԱՄՆ դոլարի 1 հազար խոր. մետրի համար,

«կարգավորման ժամանակաշրջան» - Ռուսաստանի Դաշնությունում գազի գնի կարգավորման ժամանակաշրջան՝ սկսած հունվարի 1-ից և հավասար օրացուցային տարվան կամ եթե գազի գների կարգավորման սկիզբը չի համընկնում օրացուցային տարվա մեկնարկի հետ՝ այն ժամանակաշրջանը, որն ընկած է այդ կարգավորման սկզբից մինչև օրացուցային տարվա ավարտը, որի ժամանակ եղել է այդ կարգավորման մեկնարկը,

«գազի գինը Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում» - ռուսական ռուբլիներով արտահայտված Ռուսաստանի Դաշնությունում սահմանված կարգով որոշված գազի կարգավորվող մեծածախ գինը, որն արդյունահանվում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և նրա փոխկապակցված անձանց կողմից և իրացվում Ռուսաստանի Ռաշնության Օրենբուրգի մարզի տարածքում գտնվող սպառողներին, բացառությամբ բնակչությանը, ինչպես նաև այն վերջնական սպառողներին, որոնք առաջին անգամ են կնքել գազի առաքման պայմանագրեր 2007թ. հուլիսի 1-ից հետո առաքման մեկնարկով կամ էլ գազը ձեռք են բերում 2007թ. համար գազի առաքման պայմանագրերում ամրագրված ծավալները (չհաշված նշված պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերով նախատեսված գազի լրացուցիչ ծավալները) գերազանցող ծավալներով,

«գազի գնի փոփոխություն Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում» -գազի գնի փոփոխությունը՝ սահմանված որպես յուրաքանչյուր կարգավորման ժամանակաշրջանի համար Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում գազի գնի նրան նախորդող կարգավորման ժամանակաշրջանում Օրենբուրգի մարզում գազի գնին։

«Սղաճի մեծությունը» - մեծություն, որը հավասար է սպառողական գների փոփոխության թվային արժեքին (CPI-U), որը հրապարակվում է ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի Աշխատանքի վիճակագրության Բյուրոյի կողմից իր կայքում "CPI for All Urban Consumers (CPI-U) for US City Average for All Items (1982-84 = 100), Unadjusted percent chenge to ... from-" խորագրով (հաշվարկի նպատակներով բաժանված 100 և ավելացված մեկով), 12 ամիս տևողությամբ նախորդող ժամանակաշրջանի համար, մոտակա հրապարակած արժեքից սկսած հաշվարկային տարվան նախորդած տարվա դեկտեմբերի երրորդ տասնօրյակի առաջին աշխատանքային օրվա դրությամբ։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։