Հոդված 1
Հոդված 1
Ֆինանսական աջակցության գումարը և նպատակը
1.1 KfW բանկը կերկարաձգի ֆինանսական աջակցությունը Ստացողի հանդեպ` չգերազանցելով
2,500,000 եվրոն
Այս ֆինանսական աջակցությունը վճարման կամ հատուցման ենթակա չէ, եթե այլ բան նախատեսված չէ Հոդված 3.2-ով:
1.2 Ստացողը կօգտագործի ֆինանսական աջակցություն բացառապես փորձագիտական ծառայությունների նպատակով Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումների շրջանակում («Փորձագիտական ծառայություններ»), հատկապես ֆինանսավորելու Կառավարման Պայմանագիրը նշված ընկերությունների համար`
- Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Նոր Ակունք Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
և առաջին հերթին վճարելու արտարժույթի ծախսերը: Ստացողը և KfWբանկն առանձին համաձայնագրով կսահմանեն ֆինանսական աջակցությամբ ֆինանսավորվելիք Փորձագիտական ծառայությունների մանրամասները և ծավալը:
1.3 Ստացողը և KfW բանկը մանրամանս կերպով կսահմանեն համապատասխան (զուգահեռ) ներդրումները, որոնք կտրամադրվեն Ստացողին առանձին համաձայնագրով: Ստացողը կտրամադրի համապատասխան (զուգահեռ) ներդրումներն ամբողջությամբ և ճիշտ ժամանակին: Ստացողը, ըստ պահանջի, KfW բանկին կտրամադրի փաստարկ, որն ապացուցում է, որ ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են օգտագործվել:
1.4 Ստացողի կողմից առաջացող հարկերը և հանրային ծախսերը և ներմուծման գծով տուրքերը չեն ֆինանսավորվի ֆինանսական աջակցության կողմից: