Հոդված 3
Հոդված 3
Մասհանումների և մարման կասեցում
3.1 KfW բանկը կկասեցնի վճարումները, եթե.
ա) Ստացողը ձախողում է կատարել KfW բանկի հանդեպ իր պարտավորությունները` ժամանակին կատարել վճարումները,
բ) Սույն Համաձայնագրին առնչվող սույն Համաձայնագրով կամ առանձին պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտվել են,
գ) Ստացողը չի կարող ապացուցել, որ ֆինանսական ներդրումներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար, կամ
դ) Արտակարգ հանգամանքներ են առաջացել, որոնք խանգարում կամ լուրջ վտանգի տակ են դնում Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը:
3.2 KfW բանկը կարող է պահանջել ֆինանսական աջակցության անհապաղ մարում, եթե Հոդված 3.1 բ) և գ) կետերում նշված որևէ իրավիճակ է տեղի ունեցել և չի վերացվել KfW բանկի կողմից սահմանված ժամկետի ընթացքում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1 գ) կետում նշված դեպքում, մարումը կսահմանափակի այդքան գումարներով, քանի որ Ստացողը չի կարող ապացուցել, որ գումարներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար: