Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5

Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորագիր

5.1 ՀՀ Ֆինանսների նախարարը և իր կողմից KfW բանկին ներկայացված անձինք, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված ստորագրությունների նմուշներով, լիազորված կլինեն վերջինիս կողմից հանդես գալու որպես Ստացողի ներկայացուցիչ սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և իր կողմից KfW բանկին ներկայացված անձինք, Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ստորագրությունների նմուշներով, լիազորված կլինեն վերջինիս կողմից հանդես գալու որպես Ստացողի ներկայացուցիչ առանձին Համաձայնագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի Փորձագիտական Ծառայությունների իրականացման ժամանակ:

Ներկայացուցչական լիազորագիրը ուժի մեջ կլինի մինչև KfW բանկը ստանա համապատասխան ժամանակահատվածում Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից ուղարկված վաղաժամկետ բացարկը:

5.2 Սույն Համաձայնագրի շրջանակներում փոփոխություններն ու լրացումները և պայմանագրի կողմերից ներկայացված ցանկացած տեղեկություններն ու տեղեկանքները պետք է տրամադրվեն գրավոր: Ցանկացած տեղեկություն կամ տեղեկանք կհամարվի ստացված հասնելով պայմանագրի համապատասխան կողմի հետևյալ հասցեյով, կամ պայմանագրի կողմի ցանկացած այլ հասցեյով, որի մասին կտեղեկացվի պայմանագրի մյուս կողմը.

KfW բանկի համար. KfW

Postfach 11 11 41

60046 Frankfurt am Main

Federal Republic of Germany

Fax: +49 69 7431-2944

Ստացողի համար. ՀՀ Ֆինանսների նախարարություն

@Հասցե Մելիք-Ադամյան 1

@Ֆաքս 060 700 358

Ջրային տնտեսության պետական կոմիտե

@Հասցե

@Ֆաքս

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։