Հոդված 6
Հոդված 6
Փորձագիտական Ծառայություններ
6.1 Ստացողը պետք է
a) պատրաստի և իրականացնի փորձագիտական ծառայությունները համապատասխան հիմնավոր ֆինանսական և ճարտարագիտական պրակտիկայի, և, մասնավորապես, համապատասխան կոնցեպցիաների, որոնց շուրջ համաձայնություն է ձերք բերվել Ստացողի և KfW բանկի միջև, և այս նպատակով ներգրավի անկախ, որակավորված խորհրդատու ճարտարագետների ծառայությունները:
b) ապահովել փորձագիտական ծառայությունների ամբողջական ֆինանսավորումը և ըստ պահանջի KfW բանկին ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ բոլոր այն ծախսերը, որոնք չեն ծածկվի սույն ֆոնդից, այնուամենայնիվ չվճարվեն:
c) պահպանել կամ նպաստել այն գրառումների պահպանմանը, որոնք հստակորեն ներկայացնում են փորձագիտական ծառայությունների հետ կապված բոլոր ծախսերը և պարզ բացահայտում են այն ծառայությունները, որոնք ֆինանսավորվել են սույն ֆինանսական ներդրումներից:
d) հնարավորություն ստեղծի KfW բանկի ներկայացուցիչների համար ցանկացած ժամանակ վերստուգելու վերոհիշյալ գրքերը, գրառումները և ցանկացած այլ փաստաթղթերը` կապված փորձագիտական ծառայությունների իրականացման հետ:
e) տրամադրել KfW բանկին ցանկացած և ողջ տեղեկատվությունը և հաշվետվությունները փորձագիտական ծառայությունների և դրանց հետագա զարգացումների վերաբերյալ` ըստ KfW բանկի պահանջի:.
f) իր իսկ կամքով անմիջապես տեղեկացնի KfW բանկին ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք կխոչընդոտեն կամ իրական վտանգի կենթարկեն փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ ծառայությունների նպատակը:
6.2 Ստացողը և KfW բանկն առանձին Համաձայնագրով պետք է սահմանեն 6.1 Հոդվածում ակնարկված ծառայությունների շրջանակը: