Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցագիր Համաձայնագրից դուրս գալու ենթադրյալ ժամկետից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, կատարելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամանակ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ընդունված պարտավորությունները Կողմերից յուրաքանչյուրի համար մնում են ուժի մեջ, քանի դեռ Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2007 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ռուսերեն մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն:

Հավելված

2007 թվականի սեպտեմբերի 14-ի՝

Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների

տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման և

տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման

համագործակցության մասին Համաձայնագրին կից

ՑԱՆԿ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման և տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման համագործակցության հիմնական ուղղությունների

1. Տեղեկատվական համակարգերի ստեղծման տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների և մեթոդաբանական հիմքերի մշակում:

2. ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցչությունների կայքէջերի ստեղծում:

3. ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցների և համակարգերի մշակում, ներդրում և սպասարկում:

4. Մասնակցություն դեպի ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ծառայությունների և ապրանքների առաջմղման համար տեղեկատվամարկետինգային կենտրոնների ցանցի ստեղծմանը՝ մինչև 2005 թ. ընկած ժամանակահատվածում, ատոմային տեխնոլոգիաների բնագավառում հաղորդակցության ուղիների տեղեկատվատեխնոլոգիական միջավայրի զարգացման ճանապարհով:

5. Տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկատվության, ինչպես նաև նորմատիվային փաստաթղթերի փոխշահավետ միջպետական տեղեկատվական փոխանակման բնագավառում համագործակցության զարգացում:

6. Տեղեկատվական ռեսուրսների, ծառայությունների, տեղեկատվական համակարգերի և դրանց ապահովման տեխնոլոգիաների ու միջոցների շուկայի ձևավորում:

7. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ստեղծում և օգտագործում:

8. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում գործընթացների և օբյեկտների բնութագրերի միատեսակ նկարագրի ապահովում` հիմնված տեղեկատվական ռեսուրսների ձևավորման միավորների միջազգային համակարգի վրա:

9. Համացանցի օգտագործում՝ չարտոնված մուտքերից համապատասխան պաշտպանությամբ, որպես տեղեկատվության փոխանակման հիմնական միջավայր, հաղորդագրությունների էլեկտրոնային փոխանակման համակարգերի ձևավորում` հիմնվելով միջազգային չափանիշների վրա:

10. Տեղեկատվական ռեսուրսների դասակարգման, կոդավորման, ստանդարտացման և սերտիֆիկացման ընդհանուր միջպետական համակարգի ստեղծում:

11. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների ստեղծում:

12. Միջպետական տեղեկատվական փոխանակման կատարելագործում՝ կապված արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման և բնակչության ու տարածքների պաշտպանության ապահովման հարցերի հետ:

13. Տեխնիկական փոխգործունեության իրականացում` համագործակցության աջակցման երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման ուղղությամբ:

14. Աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների միջազգային կենտրոնի կազմակերպմանը:

15. Տեխնոլոգիաների և տեխնիկական ու ծրագրային միջոցների որակի համակարգերի ստանդարտացում և սերտիֆիկացում:

16. Միջուկային գիտության և տեխնիկայի բնագավառում միջազգային տեղեկատվական համակարգերի (ՄՏՄՀ) տվյալների բազային և ծառայություններին առցանց միացման կազմակերպում, համակարգի զարգացում, որպես տարածաշրջանային` ԱՊՀ մասնակից պետությունների համար:

17. Միջպետական էլեկտրոնային գրադարանի ստեղծում և նրա գործունեության ապահովում: ԱՊՀ մասնակից պետությունների գրադարանային կոնսորցիումի ձևավորում:

18. Հասարակայնության հետ աշխատանքներում փիար տեխնոլոգիաների օգտագործում:

19. Համատեղ գովազդային գործունեություն:

20. Տեղեկատվավերլուծական և պարբերական հրատարակությունների համատեղ հրատարակում:

21. Հեռուստատեսային ծրագրերի, գիտահանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմերի համատեղ ստեղծում:

22. ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա օգտագործողների և մշակողների ուսուցման համակարգի ստեղծում:

23. Աջակցություն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման վրա աշխատող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

24. Ճգնաժամային իրավիճակներում կառավարման բնագավառի գիտամեթոդական նյութերի փոխանակում:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 18-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։