Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.

տեղեկատվություն - անձանց, առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների ու գործընթացների վերաբերյալ տեղեկություններ` անկախ դրանց գրանցման ու ներկայացման ձևից,

փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ) - նյութական կրիչի վրա ամրագրված տեղեկատվություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս դրանք նույնականացնելու,

տեղեկատվական համակարգ - փաստաթղթերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կանոնակարգված ամբողջություն, այդ թվում` տեղեկատվական գործընթացներն իրականացնող հաշվողական տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ,

իրավասու մարմին - գործադիր իշխանության մարմին, որը նշանակվում է Կողմի կողմից՝ տեղեկատվության միջպետական փոխանակման համար օգտագործվող տվյալների ազգային բանկերի ստեղծման աշխատանքների համակարգման համար և օժտված է Կողմի անունից որոշումներ կայացնելու համապատասխան լիազորություններով,

տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմ - նորմատիվներով սահմանված կանոններ, որոնք սահմանում են թափանցիկության աստիճանը, փաստաթղթավորման, տեղեկատվության հասանելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։