Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.
տեղեկատվություն - անձանց, առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների ու գործընթացների վերաբերյալ տեղեկություններ` անկախ դրանց գրանցման ու ներկայացման ձևից,
փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ) - նյութական կրիչի վրա ամրագրված տեղեկատվություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս դրանք նույնականացնելու,
տեղեկատվական համակարգ - փաստաթղթերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կանոնակարգված ամբողջություն, այդ թվում` տեղեկատվական գործընթացներն իրականացնող հաշվողական տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ,
իրավասու մարմին - գործադիր իշխանության մարմին, որը նշանակվում է Կողմի կողմից՝ տեղեկատվության միջպետական փոխանակման համար օգտագործվող տվյալների ազգային բանկերի ստեղծման աշխատանքների համակարգման համար և օժտված է Կողմի անունից որոշումներ կայացնելու համապատասխան լիազորություններով,
տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմ - նորմատիվներով սահմանված կանոններ, որոնք սահմանում են թափանցիկության աստիճանը, փաստաթղթավորման, տեղեկատվության հասանելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը: