Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերն ապահովում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համատեղ օգտագործման համար նախանշված ազգային տեղեկատվական ռեսուրսների փոխադարձ հասանելիություն, պահում են դրանք արդիական վիճակում և ապահովում են տեղեկատվական տվյալների և ծառայությունների տրամադրման ամբողջականությունը, ճշտությունը, հավաստիությունը, խելամիտ ժամկետներում հասանելի լինելը:

Սույն Համաձայնագիրը չի տարածվում պետական գաղտնիք հանդիսացող և այլ գաղտնի բնույթի տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսների օգտագործման և փոխանակման վրա:

Կողմերից մեկի սեփականություն հանդիսացող տեղեկատվական ռեսուրսների օգտագործումը մյուս Կողմերի կողմից իրականացվում է միայն նրա գրավոր թույլտվությամբ:

Ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ հանրամատչելիից, նյութերը, ծրագրային և տեխնիկական միջոցները, որոնք մի Կողմը ձեռք է բերել մյուս Կողմից, չեն կարող փոխանցվել երրորդ Կողմի՝ առանց այն Կողմի նախնական գրավոր համաձայնության, որից դրանք ձեռք են բերվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։