Հոդված 2
Հոդված 2
Գրասենյակի իրավական կարգավիճակը
2.1. Որպես Եվրոպայի խորհրդի հաստատություն` Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և իրավասու է կնքելու պայմանագրեր, ձեռք բերելու և տնօրինելու շարժական գույք, հարուցելու իրավական վարույթներ, բացելու և տնօրինելու բանկային հաշիվներ ազգային արժույթով և արտարժույթով:
2.2. ԱԱԳՀ-ի 2-8-րդ և 21-րդ հոդվածները mutatis mutandis տարածվում են Գրասենյակի վրա:
2.3. Գրասենյակին թույլատրվում է Եվրոպայի խորհրդի տարբերանշանները փակցնել Գրասենյակի կողմից օգտագործվող շինությունների և տրանսպորտային միջոցների վրա:
2.4. Գրասենյակը կարող է օգտագործել հաղորդակցման ուղիներ, միջոցներ և ծառայություններ, որոնք պահանջվում են իր հաղորդակցման լիակատար ապահովման համար: Գրասենյակը կարող է, Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, Գրասենյակի գործունեության համար օգտագործել էլեկտրոնային-մագնիսական սպեկտորը և պարտավորվում է, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ համագործակցելով, ձեռք բերել լիցենզիաներ: Գրասենյակն իրավունք չունի օգտագործելու հեռարձակման հաճախականություններ:
2.5. Գրասենյակի ավտոմեքենաներն ունեն դիվանագիտական համարանիշեր և համապատասխան` երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն։
2.6. Գրասենյակում պայմանագրային հիմունքներով աշխատող՝ ծառայություններ մատուցողները և խորհրդատուները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին:
2.7. Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի ընդհանուր բյուջեի հատկացումներից և, ըստ անհրաժեշտության, համագործակցության ծրագրեր իրականացնելու համար հատկացվող արտաբյուջետային միջոցներից: