Հոդված 5
Հոդված 5
Եզրափակիչ դրույթներ
5.1. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրվանից:
5.2. Սույն Փոխըմբռնման հուշագիրը կարող է փոփոխվել Կողմերի համաձայնությամբ: Այդպիսի փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով և կազմում են սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:
5.3. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մնում երեք տարի` ուժի մեջ մտնելու օրվանից: Այդ ժամանակահատվածի ավարտից հետո սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկական տարով, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին չի տեղեկացնում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամանակահատվածի ավարտից վեց ամիս առաջ:
5.4. Սույն Փոխըմբռնման հուշագիրը փոխարինում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև 2002 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված՝ «Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրին, 2002 թվականի դեկտեմբերի 11-ի և 2003 թվականի հուլիսի 24-ի նամակների փոխանակման տեսքով կնքված՝ Երևանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ համաձայնությանը: Գրասենյակը փոխարինում է Երևանում գործող Եվրոպայի խորհրդի տեղեկատվական Գրասենյակին և հաջորդում է վերջինիս` ակտիվների և փաստաթղթերի մասով:
Կատարված է Երևանում, 2013 թվականի ապրիլի 17-ին, երկու բնօրինակով՝ հայերենով և անգլերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 3-ին