Անցնել բովանդակությանը

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Փոխըմբռնման հուշագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնումը և դրա նպատակները

1.1. Սույնով հիմնվում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ)` որպես Կողմերի միջև համագործակցության նոր ինստիտուցիոնալ ձև:

1.2. Գրասենյակի հիմնական նպատակներն են`

ա) ներկայացնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների (այսուհետ` ազգային իշխանություններ) հետ հարաբերություններում,

բ) նպաստել և աջակցել ազգային իշխանությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների քաղաքականությանը և գործունեությանը` կապված Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ,

գ) տրամադրել խորհրդատվություն, աջակցել ազգային իշխանություններին Եվրոպայի խորհրդի համագործակցության թիրախային միջոցառումների պլանավորման, բանակցման և ժամանակին կատարման հարցում՝ ներառյալ Եվրոպական միության և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերը,

դ) նպաստել, ազգային իշխանությունների հետ համատեղ, կարողությունների հզորացման համար կարիքների բացահայտմանը,

ե) կոնկրետ ծրագրերի համար իրականացնել ֆինանսական միջոցների ներգրավման աշխատանքներ,

զ) համակարգել իր գործունեությունը երկրում այլ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների (ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի), ինչպես նաև երկրում ակտիվ գործունեություն իրականացնող այլ միջազգային և տեղական գործընկերների հետ,

է) իրականացնել նախաձեռնողական լրատվական քաղաքականություն, որպեսզի հասարակության լայն շրջանում բարձրացվի կազմակերպության, նրա արժեքների և գործունեության տեսանելիությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։