Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և սկզբունքներին համապատասխան, համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով.
ինժեներական ապահովման հարցերում փոխգործակցություն,
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծման ուղղությամբ ընդհանուր մոտեցումների մշակում,
ինժեներական ապահովման միջոցների գիտական մշակումների իրականացման, նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման առնչությամբ գործունեության համաձայնեցում, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման մեթոդների կատարելագործման համատեղ ծրագրեր մշակելու ճանապարհով,
աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման` համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական գործունեության զարգացմանը,
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի հումանիտար գործունեության զարգացում,
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համար կադրերի պատրաստում,
ինժեներական տեխնիկայի մշակման և արտադրման համատեղ նախագծերի իրականացման առնչությամբ չափորոշման, գրացուցակավորման, վկայագրման և չափաբանության ոլորտներում փոխգործակցություն,
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմակողմ համագործակցության այլ հարցեր: