Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 4

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Սահմանել, որ՝

1) սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները և պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու և փոխանցվելու հանգամանքից.

2) հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ ամսվա համար վճարման ենթակա համապատասխան գումարները և տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին է փոխանցում տվյալ ամսվա կուտակային վճարի պարտավորությունը մարվելուց հետո.

3) մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի համար բացում է կենսաթոշակային հաշիվ` Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն.

4) սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ձեռք են բերվում մասնակցի կողմից Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր.

5) եթե մասնակիցը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարել, ապա սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին ձեռք են բերվում պահպանողական կենսաթոշակային ֆոնդի փայեր՝ համաձայն Օրենքի 39-րդ հոդվածի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։