Հոդված 5. Անցումային դրույթներ
Հոդված 5. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ և 8.1-ին հոդվածներով սահմանված կարգով մարված է:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածը գործում է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի դրույթները (իրավակարգավորումները) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներին համապատասխանեցնելը, բայց ոչ ավելի, քան մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. մայիսի 26
Երևան
ՀՕ-13-Ն