Հոդված 3
Հոդված 3.
Գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում: Դիմումում նշվում են դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին, ինչպես նաև հետևյալ տվյալները.
1) գործատուի անվանումը, դիմումատուի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն).
3) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) դիմումատուի ստորագրությունը:
Դիմումատուի կողմից դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում գործատուի՝ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում: