Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային և մաքսային վերադաս մարմինը: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:

Դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։