Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
4. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
5. ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
6. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հունիսի 5
Երևան
ՀՕ-20-Ն