Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Օգտագործված» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում՝ վերադարձվում: Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացող՝ դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված՝ դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։