Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-31-ից մինչև 2009-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

գործել է մինչև 2009-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվում է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին և այդ պաշտոնում նրա ստաժին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված բնականոն առաջընթացի սխեման:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժը հաշվարկվում է լրիվ աշխատած տարիներով` ավելացնելով մեկ տարի, եթե ոչ լրիվ աշխատած տարվա աշխատած ամիսները վեց ամսից ավելի են:

3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի աշխատավարձի չափի նվազեցման: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվող պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործողի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի գործող դրույքաչափը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված քաղաքացիական ծառայողների համար աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։