Հոդված 20. Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը
Հոդված 20. Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվում է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին և այդ պաշտոնում նրա ստաժին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված բնականոն առաջընթացի սխեման:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժը հաշվարկվում է լրիվ աշխատած տարիներով` ավելացնելով մեկ տարի, եթե ոչ լրիվ աշխատած տարվա աշխատած ամիսները վեց ամսից ավելի են:
3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի աշխատավարձի չափի նվազեցման: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվող պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործողի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի գործող դրույքաչափը:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված քաղաքացիական ծառայողների համար աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը: