Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2011-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառայողների համար` այդ մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:

2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

(18-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։