Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը
Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը
1. Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձևավորվում է սույն օրենքով սահմանված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերից:
2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:
3. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է`
1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները.
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը.
3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգևատրումը, ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները.
4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից և կարգով տրվող պարգևատրումները:
(6-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-182-Ն)