Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-06-17-ից մինչև 2008-12-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

գործել է մինչև 2008-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառայողների համար` այդ մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:

2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

(18-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։