Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները
1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից`
1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառայողների համար` այդ մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.
2) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:
2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին: