Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
1. Քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարները և հավելումները սահմանվում են նրա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
2. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է հավելավճար` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
3. Քաղաքացիական ծառայողին բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:
Քաղաքացիական ծառայողին առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
4. Պաշտպանության և ոստիկանության համակարգերի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում` մինչև պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(12-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-185-Ն, լրաց. 07.10.09 ՀՕ-182-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-27-Ն)