Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 3 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-06-26-ից մինչև 2014-12-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-12-19Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2014 թվականի N 584-Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից կառուցապատման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հաշվին ընկերությանը 2014 թվականին տրամադրել 800,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, այդ թվում՝ 2014 թվականի երկրորդ եռամսյակում՝ 400,000.0 հազ. դրամ և ինն ամսում՝ 800,000.0 հազ. դրամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7.0 տոկոս տոկոսադրույքով, որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող՝ կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման և գրավի մասին պայմանագրեր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել հսկողություն և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ ընկերության կողմից բյուջետային վարկի մարման կապակցությամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 584-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0

այդ թվում`

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը 0.0 0.0 0.0

այդ թվում`

2. Ֆինանսական զուտ ակտիվներ 0.0 0.0 0.0

այդ թվում`

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (400,000.0) (800,000.0) (800,000.0)

ը. «Միկշին» ՍՊԸ (400,000.0.) (800,000.0) (800,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն (400,000.0) (800,000.0) (800,000.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր 0.0 0.0 800,000.0

«Միկշին» ՍՊԸ 0.0 0.0 800,000.0

2.6. Այլ 400,000.0 800,000.0 0.0

Ժամանակավորապես ազատ միջոցներ 400,000.0 800,000.0 0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։