ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2014 թվականի N 584-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից կառուցապատման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի հաշվին ընկերությանը 2014 թվականին տրամադրել 800,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ, այդ թվում՝ 2014 թվականի երկրորդ եռամսյակում՝ 400,000.0 հազ. դրամ և ինն ամսում՝ 800,000.0 հազ. դրամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը մարման ժամկետով, տարեկան 7.0 տոկոս տոկոսադրույքով, որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող՝ կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:
(1-ին կետը փոփ. 11.12.14 N 1387-Ն)
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման և գրավի մասին պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել հսկողություն և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ ընկերության կողմից բյուջետային վարկի մարման կապակցությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մայիսի 29-ի N 584-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը 0.0 0.0 0.0
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 0.0 0.0 0.0
այդ թվում`
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (400,000.0) (800,000.0) (800,000.0)
ը. «Միկշին» ՍՊԸ (400,000.0.) (800,000.0) (800,000.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (400,000.0) (800,000.0) (800,000.0)
2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր 0.0 0.0 800,000.0
«Միկշին» ՍՊԸ 0.0 0.0 800,000.0
2.6. Այլ 400,000.0 800,000.0 0.0
Ժամանակավորապես ազատ միջոցներ 400,000.0 800,000.0 0.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան