Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «դատարանների նախագահների խորհրդին` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:»: