Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Անցումային և եզրափակիչ դրույթներ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 12. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 4-րդ և 7-12-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին և 5-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդուղղ. հոդվածն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 2-րդ և 6-րդուղղ. հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

5. Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին գնահատումը սկսվում է 2015 թվականի հունվարի 1-ից:

6. Դատավորների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է երեք տարիների տվյալների հիման վրա:

7. Գնահատման առաջին հանձնաժողովը ձևավորվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:

8. Գնահատման առաջին հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ:

9. Սույն օրենքի 6-րդուղղ. հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս հաշվի է առնվում դատավորների գործունեության գնահատման առաջին արդյունքը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2014 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-86-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։