Հոդված 96.5. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը
Հոդված 96.5. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը
1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:
2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:»: