Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 153.1-ին և 153.2-րդ հոդվածներով.

«Հոդված 153.1. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

3) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

4) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։