Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 17. Կերի և կերային հավելումների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Կերի և կերային հավելումների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը

1. Ներմուծվող կերը պետք է բավարարի կերի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:

2. Արտահանվող կերը պետք է բավարարի արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:

3. Վտանգավոր կերը կարող է արտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։