Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) կերարտադրության և կերօգտագործման, ինչպես նաև կերիրացման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.
2) կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկի հաստատումը.
3) կերի փորձաքննության և նմուշառման կարգի սահմանումը.
4) կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգին և բաղադրագրին ներկայացվող պահանջների հաստատումը.
5) Հայաստանի Հանրապետությունում կերարտադրության նպատակով օգտագործվող հատուկ նշանակության նյութերի և կերային հավելումների կիրառությունն արգելված համարվող նյութերի ցանկի հաստատումը.
6) կերի անվտանգության նորմատիվների հաստատումը.
7) վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման ժամանակացույցի (ըստ արտադրության ոլորտների) սահմանումը.
8) վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգի սահմանումը.
9) կերերի փոխադրմանը և պահպանմանը ներկայացվող պահանջների սահմանումը.
10) կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի սահմանումը.
11) կերի և կերային հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգի սահմանումը.
12) Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության միջազգային չափանիշներին ներդաշնակ ազգային չափանիշների և պահանջների ներդրման ապահովումը.
13) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը.
14) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը: