Հոդված 19. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կերի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները
Հոդված 19. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կերի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները
1. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կերի շղթայի օպերատորներն իրավունք ունեն`
1) լիազոր մարմնից ստանալու կերի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.
2) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի, լիազոր մարմնի և վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները և որոշումները:
2. Կերի շղթայի օպերատորն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր կեր թողարկելու համար:
3. Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները կերի շղթայի օպերատորն իրականացնում է իր միջոցների հաշվին:
4. Կերի շղթայի օպերատորը պարտավոր է`
1) ապահովել կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.
2) ապահովել, որ կերը և կերային հավելումները լինեն անվտանգ, ոչ կեղծ, համապատասխանեն դրա նպատակին և որակին, բավարարեն պիտակավորմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները.
3) սննդի համար նախատեսված կենդանիների կերակրման ժամանակ միջոցառումներ ձեռնարկել կերում կենսաբանական, քիմիական և ֆիզիկական աղտոտիչների առկայությունը կանխելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ.
4) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննությանն անհրաժեշտ նմուշներ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցի համաձայն` վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել լիազոր մարմին.
6) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ` վտանգավոր կերի հետագծելիությունը որոշելու համար.
7) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը: